ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Գաբրիել Ղազարյանը անդրադարձել է Օլիմպիաիկան խաղերին Հայաստանըներկայացնող մարզիկների ձեռք բերած հաջողություններին:
«Շնորհավորում եմ բոլորիս անկախ Հայաստանի Հանրապետության 2-րդ օլիմպիական ոսկին ունենալու համար: Կեցցե՛ Արթուր Ալեքսանյանը, որ հնարավորություն տվեց մեզ զգալու օլիմպիական հաղթանակի բերկրանքը: Ցավոք, մեր մյուս դյուցազուն Միհրան Հարությունյանը կողմնակալ մրցավարության պատճառով զրկվեց օլիմպիական ոսկուց: Սակայն նա բոլորիս համար չեմպիոն է: Շնորհավորում եմ նաև մեր մյուս մեդալակիրներին՝ Սիմոն Մարտիրոսյանին և Գոռ Մինասյանին: Ցավոք, Անդրանիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով զրկվեց մեդալից: Ապրե՛ք տղաներ, դուք իրական հերոսներ եք: Սպասենք մեր ազատ ոճային ըմբիշների մրցելույթներին»: