
Մերձմոսկվայի Շելկովի շրջանում ատրճանակներով և կացինով զինված երկու հանցագործ է ձերբակալվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի քննչական կոմիտեին:
Որոշ տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել փաստաթղթերի ստուգման ժամանակ, մեկ այլ վարկածով՝ հարձակում է իրականացվել ոստիկանության բաժանմունքի վրա:
Դեպքի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, ևս մեկը վիրավոր է:
Հաղորդվում է, որ հանցագործները Միջին Ասիայից են: