
«Սասնա Ծռեր» խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանի կոչը քաղբանտարկյալ, ազգային-քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանին
16 օգոստասի 2016թ. «Վարդաշեն» ՔԿՀ
«Սիրելի՛ Անդրեաս,
Այսօր տեղեկացա, որ հացադուլի միջոցով ես շարունակում պայքարը:
Գործող հակահայ և հակամարդ վարչախմբի համար մարդու առողջությունն ու կյանքը ոչ մի արժեք չունեն, իսկ քո դավանած գաղափարները, ինչպես նաև քո հաստատակամությունն ու նպատակասլացությունը հայտնի են մեր ժողովրդին:
Այդ պատճառով՝ որպես հայ մարդ, ՀՀ քաղաքացի և պայքարի ընկեր, կոչ եմ անում դադարեցնել հացադուլը:
Քո ավյունն ու գիտելիքներն այսօր շատ անհրաժեշտ են մեր ժողովրդին, ուստի հորդորում եմ քաղաքագիտական վերլուծություններով և քաղաքական հայտարարություններով մասնակցել Հայաստանի Հանրապետության ազատագրման և վերակերտման գործին»: