ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ- Ինչո՞ւ են անձնագրային բաժանմունքներում մշտապես հերթեր կուտակվում: Ես չեմ հասկանում` աշխատակիցնե՞րն են քիչ, թե՞ ուղղակի չեն կարողանում աշխատել: ԼԵՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ, ինժեներ, 40 տարեկանՊԱՏԱՍԽԱՆ. Անձնագրային բաժանմունքի աշխատակիցները միանգամայն բավարար են, նորմալ կատարում են իրենց աշխատանքը եւ նոր աշխատակիցներ ավելացնելու կարիք չկա: Իսկ հերթեր չկան այն քանակի, որոնց մասին ասում եք: Նորմալ աշխատանքային գործընթաց է:  ՀՀ ոստիկանության եւ հասարակայնության հետ  կապի եւ լրատվության վարչություն«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե, ոստիկանությունը, ինչպես միշտ, գերադասում է չտեսնել, չլսել ու չհասկանալ, թե ինչի մասին է խոսքը: Եւ ամեն ինչ մերժելու քաղաքականությունը շարունակում է նաեւ ակնհայտ երեւացող երեւույթների նկատմամբ: ՀՀ ո՞ր քաղաքացին չի բախվել անձնագրային բաժանմունքների հերթերի հետ: Դա հանրահայտ իրողություն է: Եւ, բացի այդ, Աբովյան քաղաքից արդեն ահազանգ եղել է այն մասին, որ դպրոցականներից անձնական տվյալներ են հավաքում հենց դպրոցում` անձնագրային բաժանմունքների հերթերից խուսափելու համար: Այնպես որ, նույնիսկ պաշտոնապես է հաստատվել հերթերի փաստը: Իսկ թե ինչու է ոստիկանությունը «ցրում» հարցը, մնում է ենթադրել:




Լրահոս