Արարատի մարզի Մասիս քաղաքի գործող քաղաքապետ ՀՀԿ անդամ Սաշա Հակոբյանը երեկվա դրությամբ դեռ չէր առաջադրել իր թեկնածությունը: «Ժողովուրդ»-ը Մասիսի գործող քաղաքապետից փորձեց պարզել, թե հնարավո՞ր է` նա ընդհանրապես չառաջադրվի: Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանը, սակայն, հայտարարեց, որ ինքն անպայման առաջադրվելու է: «99 տոկոսով առաջադրելու եմ թեկնածությունս: Կուսակցության հետ դեռ չեմ քննարկել այս հարցը, բայց իրենց կողմից գրավոր կամ բանավոր ոչ մի բան չկա իմ չառաջադրվելու կամ առաջադրվելու վերաբերյալ»,- պարզաբանեց Սաշա Հակոբյանը:
Մեր այն հարցին, թե ինքն ինչպես է վերաբերվում այն փաստին, որ ՀՀԿ-ն Մասիսում քաղաքապետի թեկնածու է առաջադրել Դավիթ Համբարձումյանին, Հակոբյանն ասաց. «Նորմալ: Ես բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել, որ կուսակցությունը երկու հոգու է առաջադրել: Չի բացառվում, որ իմ թեկնածությունն էլ առաջադրի»: