
ՀՀ կառավարությունն իր վաղվա նիստում հերթական անգամ միլիոնավոր դրամներ կհատկացնի` Հայաստանի դատական համակարգի հակաիրավական վճիռների դիմաց փոխհատուցելու համար:
Մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2016 թվականի ապրիլի 7-ի վճռի պահանջները կատարելու համար գործադիրը 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի ՀՀ արդարադատության նախարարությանը կհատկացնի 18 հազար 255 եվրոյին համարժեք դրամ: