Նոյեմբերի 16-ին, ժամը 16.18-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհին՝ առաջին ոլորանին, տեղի է ունեցել ՃՏՊ: “Ֆորդ” մակնիշի GWG 281 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան շրջվել է “Մերսեդես” մակնիշի ավտոմեքենայի վրա. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել “Մերսեդես” մակնիշի DDT 119 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1964 թ. ծնված Վ. Օ.-ին (Վրաստանի Հանրապետության քաղաքացի), ով տեղափոխվել է Դիլիջան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: