Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 17-ին ընդունել է հանրահայտ իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգո-կրտսերին: Ինչպես հաղորդել են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից, նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել երգչին Արցախում համերգով հանդես գալու համար: Նա նշել է, որ դա մեծապես նպաստում է հանրապետությունում մշակույթի զարգացմանը, մշակութային երկխոսության խորացմանը եւ իր մեջ պարունակում է խաղաղության ուղերձ: Արծարծվել են նաեւ Լեռնային Ղարաբաղում մի շարք մշակութային ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք: