«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հանդիպել է «Լիվերպուլի» հարձակվող Մարիո Բալոտելիի հետ,- պնդում է Calciomercato.com-ը:
Ըստ աղբյուրի տեղեկության` «կարմիր սատանաները» հետաքրքրված չեն 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով. պորտուգալացին պարզապես խորհուրդներ է տվել «Ինտերում» իր նախկին խաղացողին:
«Յուրահատուկը» հարձակվողրին ասել է, որ նա պետք է մտածի իր վարքի մասին, դադարի «վազել» փողի հետևից, այլ դրա փոխարեն համաձայնի աշխատավարձի նվազեցմանը, որպեսզի այլ ակումբում խաղային պրակտիկա ստանա:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «սուպեր Մարիոյի» ծառայություններով հետաքրքրված են «Սամպդորիան», «Այաքսը» և «Կիևոն»: