Օգոստոսի 16-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը հրապարակել է ԼՂՀ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը: Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» կուսակցության պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցի հետ:
Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ ապրիլյան դեպքերից հետո եկել են այն եզրակացությանը, որ Ղարաբաղում պետք է գործի նախագահական ինստիտուտը: «Հիմնականում երկու կուսակցություններ` «Ազգային ժողովրդավարական» և «Ազատ հայրենիք» կուսակցությունները կողմ են, որպեսզի այդ նախագահական ինստիտուտը կենտրոնացվի և աշխատի Արցախում: Եվ նոր սահմանադրական հայեցակարգը հիմնականում ուղղված է այդ ձևաչափին»,-ասաց նա:
ԼՂՀ պատգամավորի դիտարկմամբ`ապրիլյան դեպքերից հետո այս ձևաչափն ավելի արդյունավետ կլինի, քանի որ Արցախը ճանաչվածության և պատերազմի խնդիր ունի:«Այս կառավարման համակարգը կարծում եմ ավելի արդյունավետ կգործի»,-եզրափակեց Ռուդիկ Հյուսնունցը: