Սերժ Սարգսյանը երկրից դուրս է եկել և այլևս չի վերադարձել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանը փաստացի արդեն ութ օր է, ինչ Հայաստանից դուրս է եկել ու այլեւս չի վերադարձել: Ինչպես հայտնի է՝ նա օգոստոսի 10-ին մեկնեց Մոսկվա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման նպատակով, իսկ այնտեղից էլ մեկնեց Բրազիլիա:

Նախագահական կայքի եւ Հայաստանի օլիմպիական կոմիտեի տարածած լուսանկարներից տեղեկանում ենք, որ Սերժ Սարգսյանը Ռիոյում լավ ժամանակ է անցկացնում, մարզիկների հետ լուսանկարվում է, նրանց ելույթներին անմիջական դահլիճից հետեւում եւ այսպես շարունակ: Մի խոսքով, կարող ենք ասել, որ Սերժ Սարգսյանը ակտիվ արձակուրդ է անցկացնում: Բայց ողջ խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը երկրի ղեկավարն է եւ պարտավոր է հաշվետու լինել հասարակությանը: Սակայն այդպես էլ պաշտոնապես որեւէ տեղեկություն չի հաղորդվել Սերժ Սարգսյանի այցերի մասին:

Մինչդեռ լավ կլիներ, որ նա չզլանար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքների մասին Հայաստանի հանրությանը որոշակի տեղեկություն տրամադրեր: Բայց նման բան չարվեց: Սերժ Սարգսյանը Ռիոյում վայելում էր հայ ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի կողմից ոսկե մեդալի նվաճման բերկրանքը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս