Նախկին մարզպետի ինքնադրսևորման նոր ասպարեզը. փորձում է վերադարձի ճանապարհը հարթել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի համար ՏԻՄ ընտրություններն ինքնադրսեւորման նոր ասպարեզ են դարձել։ Մեր տեղեկություններով, նա ակտիվ աշխատանքներ է տանում մարզի բոլոր համայնքներում իր թեկնածուներն ունենալու համար եւ նույնիսկ մարդկանց է առաջադրում իր կուսակիցների՝ ՀՀԿ-ականների դեմ։ Օրինակ, Բյուրականում առաջադրվել է նախկին գյուղապետ Հրաչիկ Ավագյանը, որը Սահակյանի «մարդն» է՝ երկար տարիներ միասին են աշխատել։

Գործող գյուղապետ ՀՀԿ-ական Զարզանդ Բաբայանը նույնպես առաջադրվել է՝ երկրորդ անգամ։ Չնայած Բաբայանն էլ է աշխատել Սահակյանի հետ, բայց այժմ չի ընդվզում ՀՅԴ-ական մարզպետի՝ Գյոզալյանի դեմ, որի դեմ նախկին մարզպետը պատերազմ է հայտարարել։ Սահակյանը հույս ունի, որ յուրայինների միջոցով կարող է իր վերադարձի ճանապարհը հարթել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս