
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՊԵԿ-ին ներքին հրահանգ է իջեցվել՝ սահմանափակելու ստուգումները։ Վարչապետը թույլատրել է ստուգումներ անել միայն բարձր ռիսկայնություն ունեցող ընկերություններում։ Այդ հրահանգը պայմանավորված է տնտեսության ճգնաժամային վիճակը հաղթահարելու քայլերով: Հիշեցնենք, որ հարկային հավաքագրումների հարցում կոմիտեի նորանշանակ նախագահ Հովհաննես Հովսեփյանն առաջին ամիսներին աննախադեպ ակտիվություն էր դրսեւորում։ ՊԵԿ-ին հաջողվել էր ապրիլին պետբյուջե հավաքագրել մոտ 100 մլրդ. դրամ, եւ դա աննախադեպ ցուցանիշ էր։ Տարվա երկրորդ կեսին հակառակ պատկերն է գծագրվում՝ հարկային մուտքերի պլանը կատարելը դառնում է ավելի ու ավելի բարդ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: