
Ստամբուլում անհայտ անձինք կրակ են բացել ադրբեջանցի գործարար Ռովշան Ջանիևի վրա, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Հաղորդվում է, որ փոխհրաձգության արդյունքում գործարարն ու նրա վարորդը ծանր վիճակով տեղափոխվել են հիվանդանոց: Վարորդի կյանքը փրկել չի հաջողվել:
Ոստիկանությունը սկսել է դեպքի վայրից փախուստի դիմած հանցագործի որոնումները: