
3 մարդ է զոհվել, ավելի քան 70-ը վիրավոր են Թուրքիայի արևելքում գտնվող Վան նահանգում տեղի ունեցած հզոր պայթյունի արդյունքում, փոխանցում է Anadolu-ն:
«71 տուժածներից 3-ի վիճակը ծանր է, նրանցից 17-ը ոստիկաններ են»,-հայտնել է «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարը:
Պաշտոնյայի խոսքով՝ զոհերի թվում մեկ երեխա կա:
Տեղի իշխանությունները համարում են, որ ահաբեկչությունը կազմակերպել են Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության ակտիվիստները: