«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի էստակադան ապամոնտաժում են (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ArmLur.am-ի թղթակիցը «Զվարթնոց» օդանավակայանից հայտնում է, որ «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի տարածքում այս պահին քանդման և շինարարական աշխատանքներ են իրականացվում: Մեր թղթակիցը օդանավակայանի աշխատակիցներից տեղեկացավ, որ ապամոնտաժման աշխատանքներն արդեն մի քանի օր է, ինչ իրականացվում են:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց  «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում փոխանցեց, որ ապամոնտաժվում է միայն հին շենքի էստակադան:

Հիշեցնենք, որ դեռևս 2013 թվականին  «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը դիմել էր Երևանի քաղաքապետարան՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին (կլոր) մասնաշենքը քանդելու առաջարկությամբ: Երևանի քաղաքապետարանին կից քաղաքաշինական խորհուրդը միաձայն մերժել էր դիմումը:

Օդանավակայանի կառավարիչը հին մասնաշենքը քանդելու մտադրությունը բացատրել էր նրանով, որ կառույցի պահպանումը և վերականգնումը լուրջ ծախսեր է պահանջում: Բացի այդ, ընկերության կողմից մշակված «Զվարթնոց» օդանավակայանի զարգացման ծրագրով հին մասնաշենքի տարածքում այլ կառույց է նախատեսվում: Արդեն անցած տարեվերջին Երևանի քաղաքապետարանը օդանավակայանի կլոր մասնաշենքը մասնակի ապամոնտաժելու թույլտվություն էր տրամադրել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությանը և քաղաքապետարանի խոսքով, ընկերությունը պետք է իրականացնի «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման և հին համալիրի վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի մշակում:

14060250_1272150732824975_1394840571_o

14060381_1272150709491644_134344371_o

14074352_1272150686158313_1777372021_o

14074611_1272150729491642_892261072_o

14012318_1272150682824980_1407217598_o

14012680_1272150726158309_1913076818_o

14037403_1272150702824978_641159733_o

14037814_1272150742824974_1574001395_o




Լրահոս