
Գերմանիայի թիավարման հավաքականի մարզիչ Շտեֆան Հենցեն, ով մահացել է Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, 4 մարդու համար օրգանների դոնոր է դարձել, փոխանցում է Die Welt-ը՝ հղում անելով Բրազիլիայի առողջապահության նախարարության ներկայացուցիչներին:
Օրգանների փոխպատվաստման համաձայնությունը տվել է մահացածի ընտանիքը, որը ժամանել է Բրազիլիա: «Սիրտը, լյարդն ու երկու երիկամները հաջող փոխպատվաստվել են: Հենցեն 4 մարդու կյանք է փրկել»,-ասել է առողջապահության նախարարության ներկայացուցիչը:
Շտեֆան Հենցեն գլխի լուրջ վնասվածք էր ստացել օգոստոսի 12-ին տեղի ունեցած ավտովթարի ժամանակ: 35-ամյա մարզիչին ծայրահեղ ծանր վիճակով հիվանդանոց էին տեղափոխել, սակայն բժիկներին չէր հաջողվել փրկել նրա կյանքը: