
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիան այս տարվա հունվարին գաղտնի կազմակերպել է Թեհրանին 400 միլիոն դոլարի փոխանցումը, ընդ որում, դա համընկել է Իրանում ձերբակալված ամերիկացիների ազատ արձակման հետ, գրում է The Wall Street Journal-ը:
Պարբերականը գրում է, որ դա «մանրամասն պլանավորված փոխանակում էր»:
Ընդ որում, պարբերականը նշում է, որ Սպիտակ տանը հայտնել են, որ գումարը ամերիկացիների համար փրկագին չէր:
WSJ-ի աղբյուրների տվյալներով՝ ամերիկացի պաշտոնյաները թույլ չեն տվել Իրանի իշխանություններին վերահսկողության տակ վերցնել գումարը մինչ այն պահը, երբ Շվեյցարիայի ՌՕՈւ ինքնաթիռը ԱՄՆ-ի 3 քաղաքացիներով չի մեկնել Թեհրանից:
Եվ երբ դա տեղի է ունեցել, իրանցիները կարողացել են վերցնել $400 միլիոնը Ժնևի օդանավակայանից: