Պատահարներ Հայաստանի ճանապարհներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւան-Սեւան ճանապարհի 20-րդ կմ-ին նոյեմբերի 17-ին, ժամը 02.50-ին,   “ՎԱԶ-2105”  մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել ճամփեզրի պատին, ինչի հետեւանքով վարորդը  եւ 3 ուղեւորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նոյեմբերի 17-ին, ժամը 10.15-ի սահմաններում, “ՎԱԶ-2107”  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Էջմիածին ճանապարհի 16-րդ կմ-ին` Զվարթնոց գյուղի հատվածում, վրաերթի է ենթարկել 81-ամյա տղամարդու եւ նրան տեղափոխել Վաղարշապատի հիվանդանոց:
Նոյեմբերի 17-ին, ժամը 15.00-ի սահմաններում, “ԲՄՎ”  մակնիշի ավտոմեքենա Երեւան-Գյումրի ճանապարհի 54-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել ճամփեզրի բետոնե սյանը, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նոյեմբերի 17-ին, ժամը 21.30-ի սահմաններում, “Օպել Վեկտրա” մակնիշի ավտոմեքենան  Երասխ-Երեւան ճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել բետոնե եզրաքարերին, ինչի հետեւանքով վարորդը եւ  ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:




Լրահոս