«Սասնա Ծռեր» շարժման քաղաքական խորհրդի այսօրվա մամլո ասուլիսը նվիրված է խմբի ապստամբության մեկ ամսին։
Հիմնադիր խորհրդարանի անդամ և մամուլի խոսնակ Ալեք Ենիգոմշյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Այսօր արդեն մեկ ամիս և մեկ օր է անցել «Սասնա ծռեր»-ի գործողություններից: Իրավիճակը ամբողջությամբ փոխված է տարբեր առումներով: Այն էներգետիկան, որ տեղի ունեցավ տղաների կողմից, այժմ իսպառ վերացված է»:
Բանախոսի դիտարկմամբ ռեժիմին այս պայմաններում մնում է միայն մեկ տարբերակ` հյուսիսային կորեայի օրինակը, որը այստեղ կիրառել հնարավոր չէ:
Ենիգոմշյանը հայտնեց նաև, որ «Սասնա ծռեր» քաղաքական շարժումը չի մասնակցելու Ազգային ժողովի ընտրություններին: Շարժումը իր ռազմավարությունը չի կարող կառուցել ընտրությունների վրա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: