ՀՀ կառավարությունն Արդարադատության նախարարությանը հատկացրեց 18 հազար 225 եվրոյին համարժեք դրամ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ «Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2016 թվականի ապրիլի 7 ի վճռի պահանջները կատարելու նպատակով: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ այդ գործով ՄԻԵԴի վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2016 թվականի հոկտեմբերի 7-ն է:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց հաշվարկել, թե վերջին երեք տարվա ընթացքում որքան գումար է հատկացվել ՄԻԵԴի վճիռների համար։ «Հանձնարարում եմ Ֆինանսների նախարարությանն ու Կառավարության աշխատակազմին քննարկել, թե որքան գումար ենք հատկացրել ՄԻԵԴի որոշումների համար 2014-2015 թվականների և այս տարվա ութ ամիսների ընթացքում», ասաց ՀՀ վարչապետը: