
Թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացման ֆոնին՝ ԱՄՆ-ն սկսել է Թուրքիայից իր միջուկային զենքի դուրսբերումը, գրում է EurActiv ինտերնետ-պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Պարբերականի տվյալներով՝ Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայում դեռևս սառը պատերազմի տարիներից ԱՄՆ-ի տակտիկական միջուկային զենքի մոտ 50 միավոր է տեղակայված:
Այս տարվա հուլիսին պետական հեղաշրջման ձախողված փորձի ժամանակ թուրքական կառավարությունն արգելեց ամերիկական ինքնաթիռներին բազա մեկնել, իսկ հետագայում ձերբակալեց բազայի հրամանատարին՝ ապստամբության փորձի մեջ ներգրավվածության համար:
Այժմ ամերիկացիներն այդ միջուկային զենքը տեղակայում են Ռումինիայում Դեվեսելու բազայում, հայտնում է «Ինտերֆաքս»-ը: