Conflict Intelligence Team (CIT) հրապարակած զեկույցի համաձայն՝ հայտնի է դարձել Սիրիայում ևս երկու ռուս զինծառայողի մահվան մասին, գրում է Gazeta.ru-ն:
Զեկույցում նշվում է, որ Սոլնեչնեգորսկի գերեզմանատանը հայտնաբերվել են ՌԴ ԶՈւ հատուկ օպերացիաների ստորաբաժանման երկու սպաների գերեզմանները: Սպաները Օլեգ Արխիրեևն ու Մաքսիմ Սորոչենկոն են:
Զոհվածների հարազատները պատմել են, որ զինծառայողները զոհվել են Սիրիայում: Նշվում է, որ Սորոչենկոն հետմահու պարգևատրվել է Կուտուզովի շքանշանով:
Օգոստոսի սկզբին Սիրիայում ռուսական ռազմատրանսպորտային Մի-8 ուղղաթիռ էր խոցվել, ինքնաթիռում գտնվող անձնակազմի 3 անդամներն ու երկու սպաները զոհվել էին: