ԲԼԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Նորից հարկ եմ համարում քվեաթերթիկը ներկայացնել եւ բացատրել. ովքեր դեմ են, “կողմ”-ի վրա են գիծ քաշում, ովքեր կողմ են՝ “դեմ”-ի: Խնդրում եմ՝ ձեր գծիկները, ծիտիկները եւ խաչիկները դնելիս ուշադի՛ր եղեք, որպեսզի հետո հանձնաժողովին չմեղադրեք”: Սուքիաս Ավետիսյան armlur .am
Արդեն 20 տարուց ավելի է՝ երկրում կա Ազգային ժողով, իսկ ՀՀԿ-ականները դեռ պատգամավորներին քվեարկության ձեւ են բացատրում: Տպավորությունն այնպիսին է, որ ՀՀ ԱԺ-ում վատ հասկացողները շատ են: Ինչո՞ւ ենք այդպես մտածում, բացատրենք. հիշո՞ւմ եք, թե ինչ խայտառակ ընթացք ունեցան ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի ընտրությունները: Մարդիկ դուրս էին եկել ու չքմեղանում էին, թե ցանկացել են դեմ քվեարկել, սխալմամբ կողմ է եղել: Թեպետ մյուս կողմից բոլորիս էլ պարզ է, թե ինչպես են ,ընտրումե մեր երկրում. Ս. Ավետիսյանի նմաններն ուղղակի իրենց հանձնարարված դերերն են կատարում:
“Ժողովուրդ” օրաթերթի 659 համար




Լրահոս