
Օլիմպիական խաղերի թեման «հանգիստ չի տալիս» ողջ աշխարհին:
Դեռ մի քանի օր առաջ մարզիկներին և համաշխարհային հասարակությանը մեկ հարց էր տանջում՝ ինչու էր օգոստոսի 9-ին Օլիմպիական լողավազանի ջուրը հանկարծ կանաչել:
Չնայած դրան՝ կանաչ ջրով լողավազանում սինխրոն ցատկերով մրցույթներ անցկացվեցին:
Սկզբում Օլիմպիական խաղերի կազմակերպիչները հավաստում էին, որ կանաչ ջուրը սպառնալիք չի ներկայացնում մարզիկների առողջությանը: Ենթադրվում էր, որ կանաչ ջուրը կարող է կապված լինել ջրիմուռների տարածման կամ պղնձի իոնների պարունակության հետ:
Ավելի ուշ պարզվել է, որ ջուրը փոխել է գույնը ջրում առկա քիմիական նյութերի բարձր մակարդակի պատճառով: Այդ մասին պաշտոնական հաղորդագրություն էր տարածել Օլիմպիադա-2016 կազմկոմիտեի ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ դա չի կարող վնաս հասցնել մարզիկների առողջությանը: