Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ստամբուլում զինված հարձակում են իրագործել ադրբեջանցի գործարար Ռովշան Ջանիևի վրա:
Ռովշան Ջանիևին (Ռովշան Լենքորանսկի), ով «օրենքով գող» Դեդ Հասանի սպանության հնարավոր պատվիրատուն է համարվում, ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց: Ավելի ուշ թուրքական ԶԼՄ-ներ-ը հայտնել են նրա մահվան մասին:
«Ռոսբալթ»-ի տեղեկություններով՝ այն բանից հետո, երբ 2016թ. հուլիսին ձերբակալվեց «բոսերի բոս» Զախարի Կալաշովը (Շաքոր Մոլոդոյ), ակտիվություն ծավալեցին նրա ընդդիմադիրները՝ Մերաբ Ջանգվելաձեն (Մերաբ Սուխումսկի) և Ռովշան Ջանիևը: «Ռոսբալթ»-ի աղբյուրը կարծիք է հայտնել, որ Ռովշան Ջանիևն այդ ակտիվության զոհն է դարձել:
Ռովշան Ջանիևը մեղադրվում էր 2013թ. Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) սպանությանը ներգրավված լինելու մեջ: