
ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Հալեպում, Դեյր-էզ-Զորում և Իդլիբում երեքշաբթի օրը «Իսլամական պետության» ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ հասցված խմբային ավիահարվածների տեսագրությունը:
Տեսագրությունը տեղադրվել է ՌԴ ՊՆ-ի ֆեյսբուքում և յութուբում:
Ավիահարվածների արդյունքում ոչնչացվել են զենք-զինամթերքով լի ահաբեկիչների խոշոր պահեստներն ու ճամբարները: