Հայաստան է ժամանել Համաշխարհային բանկի Հարավ Կովկասյան տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին: ՀԲ երեւանյան գրասենյակից հայտնում են, որ նա ժամանել է նոյեմբերի 7-ին ՀԲ գործադիր տնօրենների խորհրդի նիստում հաստատված Հայաստանի Հանրապետության հետ Բանկի 2014-2017թթ. գործընկերության ռազմավարության կապակցությամբ: Քառամյա այս ռազմավարությունը շրջանակային փաստաթուղթ է, որտեղ ուրվագծվում է Համաշխարհային բանկի օժանդակությունը երկրին:
Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենը ժամանել է Հայաստան
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ