Ինչպես արագ ազատվել մազերի թեփից (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մազերի թեփի խնդիրը ստիպում է մեծ գումարներ ծախսել:

Թեփը մաշկային լուրջ հիվանդություններից է: Այդ հիվանդության ժամանակ խախտվում է ճարպագեղձերի ֆունկցիան:

Թեփը երկու տեսակի է լինում՝ չոր և յուղոտ: Չոր թեփն առաջանում է մազերի ոչ ճիշտ խնամքի ժամանակ, այն ժամանակ, երբ յուղոտ թեփը հորմոնալ խախտումների հետևանք է, ինչպես նաև աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրների հետևանք:

Ինչպես արագ ազատվել մազերի թեփից

Խնձորի քացախ

Այն օգտագործվում է ոչ միայն խոհանոցում, այլև մազերի վերականգնման համար: Թեփի դեմ դեղամիջոցը պատրաստելու համար խառնեք կես բաժակ խնձորի քացախն ու նույն քանակությամբ ջուրը: Խառնուրդը պետք է քսել գլխամաշկի վրա և մեկ ժամ թողնել, ապա լվանալ շամպույնով:

1111111

Սննդի սոդա

Այս միջոցը ոչ պակաս արդյունավետ է: Անհրաժեշտ է խառնել 4 թեյի գդալ սոդան ոչ մեծ քանակությամբ ջրի հետ և քսել գլխամաշկի վրա: Թողեք 3 րոպե, ապա լվացեք սառը ջրով:

22222

Ձիթապտղի յուղ

Ձիթապտղի յուղով մերսումը ոչ միայն կամրապնդի մազարմատները, այլև կպաշտպանի մաշկը չորանալուց: Նման մերսումից հետո անհրաժեշտ է գլուխը փաթաթել սրբիչով և թողնել 30 րոպե: Ապա լվանալ սովորական շամպույնով:

333333

Կիտրոնի հյութ և կոկոսի յուղ

Բուժիչ միջոցը պատրաստելու համար անհրաժեշտ է խառնել կիտրոնի հյութն ու կոկոսի յուղը 1:5 հարաբերակցությամբ: Քսել գլխամաշկի վրա և թողնել 30 րոպե, դրանից հետո անրաժեշտ է լվանալ մանկական շամպույնով:

444444444




Լրահոս