Վերաքննիչ դատարանը վաղը կհրապարակի «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի կալանքը փոփոխելու մասին որոշումը: Փաստաբան Ինեսսա Պետրոյանը լրագրողներին հայտնեց, որ Պավել Մանուկյանը դատարանում հայտարարել է, որ եթե անգամ իշխանությունները փորձեն արտաքսել իրեն, միևնույն է` հետ կգա և կշարունակի պայքարը:

Փաստաբանի փոխանցմամբ` նիստի ընթացքում Պավել Մանուկյանի ինքնազգացողությունը վատացել է, և ստիպված են եղել նիստը ընդհատել նրան ցավազրկողներ ներարկելու համար:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:






























