Armenian text to speach

Պավել Մանուկյանի կինը միայն այսօր է իմացել ամուսնու վիրահատության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը հայտնել է, որ վաղը Պավել Մանուկյանի ոտքը վիրահատելու են։ Վիրահատությունը տեղի կունենա «Դատապարտյալների հիվանդանոցում»։

Այս առնչությամբ ArmLur.am-ը  զրուցեց Պավել Մանուկյանի կնոջ` տիկին Մարինեի  հետ: Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց, որ այսօր փաստաբանի միջոցով է միայն իմացել, որ վաղն ամուսնուն վիրահատելու են:

«Ո՛չ թողնում եմ տեսնեմ բժշկին, ո՛չ էլ իրեն: Ի՞նչ իմանում ենք, փաստաբանից ենք իմանում»,- ասաց Պավել Մանուկյանի կինը:

Նշենք, որ  այսօր  դատական նիստի ընթացքում Պավել Մանուկյանի ինքնազգացողությունը վատացել է, և ստիպված են եղել նիստը ընդհատել` նրան ցավազրկողներ ներարկելու համար:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը վաղը կհրապարակի նրա կալանքը փոփոխելու կամ նույնը թողնելու մասին որոշումը:




Լրահոս