Այսօր ՀՀ կառավարությունը փոփոխություններ կատարեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի կառուցվածքում, ինչը պայմանավորված է նախարարության գործառույթների առավել լիարժեք իրականացմամբ և նրա գործունեության արդյունավետության բարձրացմամբ:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի փոխանցմամբ` կրճատվել է 15 հաստիք:
Իսկ նախարար Լևոն Յոլյանը հայտնեց, որ ուսումնասիրվել են նախարարությանը վերապահված գործառույթները, դրանք իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների ծանրաբեռնվածությունը և արդյունավետությունը, որի արդյունքում էլ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել աշխատակազմի կառուցվածքում:
Մասնավորապես՝ իրավաբանական բաժինը կվերակազմակերպվի իրավաբանական վարչության, որում ներառված երկու բաժիններից մեկը կզբաղվի դատարանում քննվող գործերի հետ կապված գործառույթներով, իսկ մյուսը ընդհանուր իրավական ապահովման հարցերով:
«Վարչապետի որոշմամբ 8 տոկոսով կրճատվել է նաև նախարարության հաստիքացուցակը»,- ասաց Յոլյանը: