Կինը խոստովանել է հանցանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության  Գառնիի բաժանմունքում նոյեմբերի 16-ին տեղեկություններ են ստացվել, որ Երեւանի բնակչուհի, 1982 թ. ծնված Անահիտ Խ.-ն  գողություններ է կատարել: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 21.20-ին, Անահիտ Խ.-ն բերման է ենթարկվել բաժին, որտեղ բացատրություն է տվել, որ Ձորաղբյուր գյուղի Այգեգործական թաղամասի Շահումյան 3-րդ փողոցի թիվ 29 ամառանոցից գողացել է բջջային հեռախոս եւ 20.000 դրամ: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս