Անգլիայի Պրեմիեր լիգան, հեռուստաընկերությունների ղեկավարների, ամերիկյան “Viacom” ընկերության գլխավորությամբ, դատի է տվել YouTube համացանցային ռեսուրսին: Հայցվորները պահանջում են, որպեսզի տեսակայքի աշխատողներն ավելի բարեխղճորեն ուսումնասիրեն հեղինակային իրավունքները խախտող օգտատերերի գործողությունները: