
Ռիո դը Ժանեյրոյում շարունակվում են ամառային 31-րդ խաղերը:
Հայտնի է դարձել, որ լեգենդար արագավազորդ Ուսեին Բոլտը չի մասնակցելու էստաֆետայի (4×100) մրցման կիսաեզրափակիչ փուլին: Որոշվել է Բոլիտին հանգիստ տալ,- հայտնում է Ճամայկայի օլիմպիական կոմիտեն:
Բոլտն այսօր մասնակցելու է նաև 200 մետր անհատական արագավազքին:
Ճամայկացին Ռիո-2016-ի ընթացքում մեկ ոսկե մեդալ է նվաճել՝ անգերազանցելի լինելով 100 մետր մրցատարածությունում: