ԼՂ հակամարտության խաղաղ լուծման գործընթացում առկա է լիդերների մրցակցություն. ՌԴ ՀԽ անդամ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՌԴ Հանրային խորհրդի անդամ Դենիս Դվորնիկովը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության լուծման համար առաջին հերթին պետք է ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Այս մասին նա ասել է «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում: Դվորնիկովը, անդրադառնալով օգոստոսի 10-ին Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա կատարած այցի արդյունքներին, ասել է. «Ես կարծում եմ, որ կոնֆլիկտի լուծման նախադրյալներ կան, սակայն դրանք կախված չեն միայն Ռուսաստանից, Հայաստանից կամ նույնիսկ Ադրբեջանից:

Խաղաղ լուծման տարբերակը պետք է ցանկանան խոշոր գերտերությունների ղեկավարները միաժամանակ: Պետք է հասկանալ, որ նույնիսկ խաղաղ լուծման գործընթացում առկա է լիդերների մրցակցություն: Եւ եթե գերտերություններից մեկի մոտ ինչ-որ բան ստացվում է այս ուղղությամբ, ապա մյուսները սկսում են կրակի վրա յուղ լցնել եւ դժվարացնել խաղաղ գործընթացը, որպեսզի մրցակցից խլեն հաջող խաղաղարարի անունը»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս