«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջերս Գյումրու ավագանու որոշմամբ Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամի նախագահ Գաբրիել Ջամբարջիին եւ նույն հիմանդրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Սարգսյանին շնորհվեցին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումներ: Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարինե Ավդալյանից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե ինչու վերջինս առաջարկեց հենց նրանց թեկնածությունը:
«Նախ կուզենայի նշել, որ պատվավորի կոչմանը առաջարկելը միայն իմ նախաձեռնությունը չէ, այն արտահայտում է բազմահազար գյումրեցիների՝ արվեստի բնագավառի մարդկանց ցանկության եւ երախտագիտության արտահայտություն այն նշանակալից գործերի համար, որ կատարվել է Գյումրիում: Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը շուրջ մեկ տասնամյակ ՀՀ-ում եւ նրա սահմաններից դուրս մեծ ներդրում ունի կրթության, մշակույթի, սոցիալական ապահովության «առողջապահության» համայնքների զարգացման եւ այլ ոլորտներում: Հանրության լայն շրջանակներին հայտնի են Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքները, որոնց անմասն չեն մնացել Շիրակի մարզն ու մասնավորապես Գյումրի քաղաքը»,- պարզաբանեց տիկին Ավդալյանը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: