Երեվանում արագաչափ նոր սարքեր կգործարկվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանում նոյեմբերի 25-ից արագաչափ նոր սարքեր կգործարկվեն, այս մասին տեղեկացնում է Ճանապարհային ոստիկանությունը։
Մասնավորապես, 2013 թվականի նոյեմբերի 25-ից գործարկվելու են Երևանի հետևյալ հասցեներում՝
. Կիևյան (1 արագաչափ՝ Բարեկամության հրապարակից դեպի Կիևյան-Օրբելի փողոցների խաչմերուկ ուղղությամբ)
.Օրբելի (1 արագաչափ` երկու ուղղություններով)
.Հր. Քոչար (1 արագաչափ՝ Հր. Քոչար-Վրացական փողոցների խաչմերուկից դեպի Հր.Քոչար-Փափազյան փողոցների խաչմերուկ ուղղությամբ)։
Նշված փողոցներում երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
 




Լրահոս