Երեկ Ստամբուլում գնդակահարված ադրբեջանցի «օրենքով գող» Ռովշան Ջանիևի (Ռովշան Լենքորանսկի) մարմինը տեղափոխվել է Ադրբեջան, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռովշան Ջանիևը մեղադրվում է 2013թ. Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) սպանությանը ներգրավված լինելու մեջ:
Ինչպես հայտնում է Vesti.az-ը, Ռ.Ջանիևի հետ Range Rover մեքենայի մեջ ևս երեքն են եղել, և այն բանից հետո, երբ հանցագործները կրակել են մեքենայի ուղղությամբ, նրանց ուղղությամբ պատասխան կրակ է բացվել:
«Ռոսբալթ»-ի տեղեկություններով՝ այն բանից հետո, երբ 2016թ. հուլիսին ձերբակալվեց «բոսերի բոս» Զախարի Կալաշովը (Շաքոր Մոլոդոյ), ակտիվություն ծավալեցին նրա ընդդիմադիրները՝ Մերաբ Ջանգվելաձեն (Մերաբ Սուխումսկի) և Ռովշան Ջանիևը: «Ռոսբալթ»-ի աղբյուրը կարծիք է հայտնել, որ Ռովշան Ջանիևն այդ ակտիվության զոհն է դարձել: