Որտեղ էր վարդենիսցի անհետ կորած երեխան. նա հայտնաբերվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ երեկոյան Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղում անհետ կորել է 13-ամյա երեխա: Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Այս առնչությամբ ArmLur.am-ը  զրուցեց Վարդենիս համայնքի ղեկավար Կամո Պետրոսյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց, որ երեխան երեկ երեկոյան ժամը 18.00-ին տանից դուրս է եկել և գնացել է իրենց տանը կից ոչ բնակելի շինություն, որտեղ էլ քնով է անցել:

Ծնողների երկարատև որոնումներն արդյունք չեն տվել: Ստիպված դիմել են ԱԻՆ:

Գյուղապետի փոխանցմամբ՝ 13-ամյա երեխային, այսօր առավոտյան գտել են:




Լրահոս