Ճապոնիայում 5 մլն դոլար արժողությամբ ոսկե տոնածառ են վաճառում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ճապոնիայում վաճառքի են հանել մաքուր ոսկուց պատրաստված 5 մլն դոլար արժողությամբ եղեւնի:  Շուրջ 2.4 մետր բարձրությամբ եղեւնու պատրաստման վրա ծախսվել է մոտ 43 կգ թանկարժեք մետաղ: Այն ստեղծել է “Թանակա Կիկինձոկու” ոսկերչական ընկերությունը: Եղեւնին զարդարված է խաղալիքներով, որոնք պատկերում են Միկի Մաուսին, նրա ընկերուհուն՝ Մինիին եւ Դոնալդ Դաքին: “Միլիոնատերերի համար եղեւնին” իր գնորդին կգտնի դեկտեմբերի 25-ին՝ Գինձադո թաղամասում գտնվող ոսկերչական ընկերությունում: Այնտեղ 16.2 հազար դոլարով կվաճառվի նաև փոքրիկ եղևնի՝ ոսկուց ու արծաթից:  “Թանակա Կիկինձոկու”-ն առաջին անգամ չէ, որ Սուրբ Ծննդյան տոներին թարկարժեք իրեր է առաջարկում: 2007-ին օրինակ,  ընկերությունը վաճառքի էր հանել մաքուր ոսկուց պատրաստված Ձմեռ Պապի 20 կիլոգրամանոց արձանիկ:




Լրահոս