Հայուհին հաղթել է Ղրիմի գեղեցկուհի-2013 մրցույթում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սիմֆերոպոլում կայացել է “Ղրիմի գեղեցկուհի-2013”  մրցույթը, որում հաղթող է ճանաչվել 11-րդ դասարանի աշակերտուհի, հայուհի 16- ամյա Արեւիկ Ոսկանյանը: Հայուհին ակտիվորեն մասնակցում է հայկական մշակույթի եւ ավանդույթների հետ կապված միջոցառումներին: Հպարտանում է իր հայ լինելով, ցանկանում է արժանիորեն ներկայացնել իր ժողովրդին: Մրցույթի եզրափակիչը տեղի է ունեցել Ղրիմի ակադեմիական ուկրաինական երաժշտական թատրոնում։ Եզրափակչին մասնակցել են 16-25 տարեկան 18 գեղեցկուհիներ, որոնք ներկայացրել են Ղրիմի 7 ազգերին՝ ուկրաինացիներ, ռուսներ, թաթարներ, գերմանացիներ, հույներ, չեխեր, հայեր եւ բուլղարացիներ։ Մասնակիցները ներկայացրել են ազգային սովորույթները՝ պարային բեմադրությունների տեսքով, ինչպես նաեւ հանդես են եկել ազգային տարազներով։ 




Լրահոս