Ոստիկան ամուսինը ծեծել է կնոջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով քաղաքացի Ն. Գ.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով` հարուցվել է քրեական գործ: Ըստ քաղաքացու հաղորդման` 2013 թվականի հոկտեմբերի 1-ին և 2-ին կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է ամուսնու՝ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի հատուկ գումարտակի հրամանատարի հետ, որի ընթացքում վերջինս ձեռքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս