
Մալայզիայի իշխանությունները հայտարարել են ռուսական «Ոսկե կամուրջ» լցանավի գրավման մասին, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով մալայզիական The Star-ին:
Պարբերականի տեղեկություններով՝ լցանավը մոտեցել է հարավային ափին՝ դրա համար համապատասխան թույլտվություն չունենալով:
Լցանավում անձնակազմի 25 անդամ է գտնվել: Դեռևս տեղեկություններ չկան այն մասին, թե որ երկրի քաղաքացիներ են նրանք: