Ռիո-2016. Աշխարհահռչակ ռեփեր The Game-ը շնորհավորել է Արթուր Ալեքսանյանին ու աջակցել Միհրան Հարությունյանին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհահռչակ ռեփեր The Game-ը ինսթագրամի իր էջում շնորհավորել է ըմբիշներ Արթուր Ալեքսանյանին ու Միհրան Հարությունյանին օլիմպիական մեդալներ նվաճելու կապակցությամբ:

thegamearthur

«Իմ կյանքի վերջին 10 տարիներին ես բնակվում եմ մի քաղաքում` Գլենդելում, որտեղ շատ-շատ են հայերը, ու լավ հայ ընկերներ ունեմ: Շնորհավորում եմ Արթուր Ալեքսանյանին Հայաստանին վերջին 20 տարիների մեջ առաջին ոսկե մեդալը բերելու կապացկությամբ: Շնորհավորում եմ Միհրան Հարությունյանին իր գործադրած ջանքերի ու արծաթե մեդալ նվաճելու առթիվ: Չնայած նրա հանդեպ անարդար վարվեցին ու չթողեցին ոսկե մեդալ նվաճել: Շնորհավորում եմ երկուսիդ էլ: Դուք, տղանե´ր, ու ձեր հայրենիքն արժանի է դրան»,- գրել է The Game-ը:




Լրահոս