ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Լյովա Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, խոսելով խորհրդարանում տեղադրված տարաբնույթ «ժուչոկների» մասին, ուշագրավ բացահայտում է արել. «Երբ ես վերջին անգամ կատակել էի, որ դուռը դժվար է բացվում, ու ասել էի, որ ես ապարանցու բանալիով եմ բացելու, դա բառացիորեն հրապարակվեց մամուլում, այն դեպքում, երբ ոչ ոք չկար այնտեղ, որտեղ ես էի: Ես այդ ժամանակ հիշեցի մեր պապերի տարիները, երբ գոմ էին սարքում, մի կողմում գոմի դուռն էր, մյուս կողմում օթախն էր, որտեղ քնում էին, ապրում էին մարդիկ: Գոմի ու սենյակի դռները միմյանց դեմ էին: Դա մի քանի նպատակ էր հետապնդում. նախ՝ ջերմությունն էր փոխանցվում, տաքացնելու խնդիր չկար, երկրորդն էլ՝ տերը միշտ ականջալուր էր, թե գոմում ինչ է կատարվում, որ իրար չպոզահարեն, գող չմտնի եւ այլն, եւ այլն: Կարծում եմ՝ Ազգային ժողովը… մեզ ականջալուր են միշտ, որպեսզի մենք ավելորդ ձայներ չհանենք, որպեսզի մտքեր չարտահայտենք»:




Լրահոս