«Իմ խոսքերը թող ոչ ոք իր հայեցողությամբ չմեկնաբանի». Արմեն Մարտիրոսյանի պատասխանը Նիկոլ Փաշինայնին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին կալանքից ազատված «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ իր կալանքի համար ոչ մի հիմք չկար. դա բացառապես քաղաքական հետապնդում էր. «Ցանկացած իրավիճակ հանգուցալուծվում է բացառապես քաղաքական որոշումների օգտին: Ինձ համար նախկինի պես իշխանափոխության լավագույն միջոցը քաղաքացիական անհնազանդությունն է: Իշխանությունը պետք է հասկանա, որ ժողովուրդը կարող է ցանկացած պահի տապալել իրեն»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին Հայաստանի Վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել զանգվածային անկարգությունների մեջ մեղադրվող Արմեն Մարտիրոսյանին:

Արմեն Մարտիրոսյանն անդրադարձավ նաև ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթին։ Նա ասաց, որ ինքը երբեք թույլ չի տվել խոսել որևէ կալանավորվածի մասին։ Նրա խոսքով` իր բոլոր ելույթներում ինքը ասել է, թե պետք է ամեն ինչ անեն, որպեսզի «Սասնա ծռեր»-ի տղաները լինեն ազատության մեջ։

Պատասխանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ զենքը պետք է լինի վերահսկողության տակ։ Նա ասաց, որ իր խոսքերը պահպանվել են տեսանյութում, և ինքը պնդում է, որ զենքը կարող են վերահսկել տարբեր կառույցներ, իսկ ինքը չի հրաժարվում իր խոսքերից։ Նա խորհուրդ տվեց, որ իր խոսքերը ոչ մեկը չմեկնաբանի։ Արմեն Մարտիրոսյանի գնահատմամբ` իրենց պայքարը քաղաքական է, իր համար իշխանափոխության միջոցը մնում է հասարակության ակտիվությունը։ «Ես իմ քաղաքական պայքարից չեմ հրաժարվում, համոզված եմ, որ Հայաստանին պետք են փոփոխություններ, պետք է լինի ինքնիշխանության վերադարձ»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը։

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս