Լոնդոնի ոստիկանությունը շրջափակել է Ուայթ Սիթի շրջանը, որտեղ տեղակայված են BBC-ի գրասենյակները: Հեռուստառադիոկորպորացիայի շենքը տարհանել են, գրում է Daily Express-ը:
Ականատեսների խոսքով՝ դեպքի վայր են ժամանել ոստիկանության, շտապօգնության և հրշեջ ծառայության մեծ թվով մեքենաներ:
Պարբերականի հաղորդմամբ՝ տարհանման պատճառը կասկածելի մեքենան էր, որը կայանված է եղել մետրոյի կայարանի մոտակայքում:
Գրասենյակներից բացի՝ մի շարք շենքեր ևս տարհանվել են անվտանգության նկատառումների ելնելով: