Վերաքննիչ քրեական դատարանը հետաձգեց «Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանի կալանքի որոշման դեմ բողոքի քննությունը:
Անդրիաս Ղուկասյանի փաստաբան Լուսինե Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատական նիստը հետաձգվել է, որպեսզի Ա. Ղուկասյանը ներկա լինի իր կալանքի դեմ բողքի քննությանը: «Կալանքի դեմ բողոքի քննութունը տեղափոխվել է օգոստոսի 24-ին ժամը 13:00-ին»,- տեղեկացրեց Ա.Ղուկասյանի պաշտպանը:
«Ես կարծում եմ, որ Անդրիաս Ղուկասյանը պետք է դատարանում լինի, որ ապացուցի թե ինչու էր միջնորդություն ներկայացրել, որպեսզի ներկա գտնվի իր կալանքի դեմ բողոքի քննությանը»,- ասաց Լ. Սահակյանը:
Հարցին՝ հնարավո՞ր է Ա. Ղուկասյանը գրավի դիմաց ազատ արձակվի, Լուսինե Սահակյանը պատասխանեց. «Այս պահին ոչինչ չեմ կարող ասել: Ամեն ինչ կախված է լինելու դատական հաջորդ նիստից»: