
Վերաքննիչ դատարանը մերժել է հանրային պաշտպանի երկու միջնորդությունները` «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Սմբատ Բարսեղյանին գրավի դիմաց ազատ արձակելու և կալանքի որոշումը չեղարկելու վերաբերյալ:
Լրագրողների հետ զրույցում ասաց Սմբատ Բարսեղյանի պաշտպան Ռուզաննա Սիրեկանյանը:
Նա նաև նշեց, որ Սմբատ Բարսեղյանը չի ցանկացել ներկայանալ նիստին, իսկ պատճառը փաստաբանին հայտնի չէ: